Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Հակահրդեհային ամենագնաց մեքենան կիրառվելու է նաև փրկարար նպատակներով»

«Հակահրդեհային ամենագնաց մեքենան կիրառվելու է նաև փրկարար նպատակներով»
22.09.2015 | 10:26

Բնապահպանության նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ը Հայաստանի Հանրապետության բնության հատուկ պահպանվող ամենամեծ ցամաքային տարածքն է ( մոտ 80 հազար հեկտար): Ընդգրկում է 7 մասնաճյուղ, որոնցից ամենամեծ (30353.8 ՀԱ ) և ամենահրավտանգ տարածքը «Արևիկ» ազգային պարկն է: Այս տարի 90 տոկոսանոց հրդեհներ բռնկվել են «Արևիկի» և «Բողաքար» պետական արգելավայրի տարածքում:

Այս մասին բնապահպանության նախարարության «Զիկատար» ուսումնական կենտրոնում անցկացված «Անտառային հրդեհների մարում հոսքային ջրերով` նոր տեխնոլոգիաների կիրառմամբ» ծրագրի ավարտական սեմինարի ընթացքում ասաց «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն ԿԱՐԵՆ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ:
Խոսելով նշված տարածքներում հրդեհաշիջման կարողությունների և կառավարման առանձնահատկությունների մասին, Կարեն Կիրակոսյանն ընդգծեց, որ դեպքերի 90 տոկոսում հրշեջ մեքենաներին չի հաջողվում
մոտենալ հրդեհվող տարածքին, պատահում է է հրդեհը մարելու համար օգնության հասած ԱԻՆ-ի աշխատակիցների ուսապարկերից ոչ մեկը չի գործում: «Հրդեհը մարում ենք բահերով, ճյուղերով, այն ամենով, ինչը ձեռքով կարելի է տանել: Անկախ տեխնիկական խնդիրներից` մեր համագործակցութունը ԱԻՆ-ի և պաշտպանության նախարարության համայքների հետ, կարելի է ասել, կայացած է: Շատ արագ կարողանում ենք միմյանց արձագանքել, տեղեկատվությունը տարածել, շարժվել դեպի հրդեհի վայրն ու հավասար ուժերով պայքարել հրդեհի դեմ»,- ասաց Կարեն Կիրակոսյանը, տեղեկացնելով, որ դրամաշնորհային ծրագրի շնորհիվ, եկող տարի, մինչ հրդեհային սեզոնը, «Զանգեզուր» կենսոլորտային համալիր»-ը կհամալրվի բարձրակարգ հակահրդեհային տեխնիկայով: Բարդ տեղանքները հաղթահարող հակահրդեհային ամենագնաց մեքենան` հրշեջ պոմպերով (արժեքը`մոտ 70 հազար եվրո), կիրառվելու է նաև փրկարար նպատակներով: Կստեղծվեն հակահրդեհային ջրավազաններ, որոնք կծառայեն ոչ միայն հրդեհների դեմ պայքարելու, այլև նոր անտառային տարածքների, նոսր անտառների խտացման համար, զուգահեռ` ջրամբարների շուրջը կստեղծվի այնպիսի ֆլորա, որտեղ կլինի խոնավեցման բարձրացում, ոչ միայն խոտածածկույթի (որ արագ չորանում է), այլև ծառերի, թփերի բազմազանություն, որն ինքն իրենով կդառնա պատնեշ: Կ. Կիրակոսյանը հավելեց, որ հրդեհների դեմ պայքարի պրոֆիլակտիկ միջոց են նաև անտառային ճանապարհները, որ մեզ մոտ, որպես լեռնային երկիր, համեմատած այլ երկրների հետ, շատ քիչ են. «Այն, ինչ ունեինք 70-80-ականներին, 90 տոկոսով կորցրել ենք: Մենք այս տարի նոր միայն 40կմ ճանապարհների մաքրում ենք պլանավորել:
Նպատակ կա ձեռք բերելու նաև օնլայն բարձրակարգ տեսախցիկներ, որոնք թույլ կտան ճգնաժամային կենտրոնից հսկելու հրդեհը, մեքենաների, որսագողերի շարժը, կենդանիների միգրացիան և այլն»:

Հավելենք, որ սեմինար-զեկուցումն անցկացվեց Եվրամիության միջսահմանային համագործակցության «Սևծովյան ավազանի երկրների 2007-2013 թվականների համատեղ գործողությունների ծրագրի» շրջանակում:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3115

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ